Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

Խոցային կոլիտ. armeniamedicalcenter.am

Խոցային կոլիտ. armeniamedicalcenter.am

Խոցային կոլիտը քրոնիկական հիվանդություն է, որը բնորոշվում է հաստ աղու լորձաթաղանթի վնասմամբ, գործընթացի մեջ ուղիղ աղու անպայման ներգրավվմամբ: Այն դիտվում է որպես համակարգային հիվանդություն, որի ժամանակ ախտահարվում են նաև այլ օրգան-համակարգեր:

Ռիսկի խումբը

Հիվանդության պատճառները պարզ չեն, բայց հայտնի է, որ կարևոր դեր ունի գենետիկ նախատրամադրվածությունը, իսկ իմունային  պատասխանի խանգարմանը  նպաստում են սթրեսը, սննդի բնույթը, էկոլոգիան, սննդային ալերգիան և այլ գործոններ:

Կլինիկական արտահայտությունները.

  • դիարեա՝ արյունի և/կամ լորձի առկայությամբ,
  • որովայնում կծկող ցավեր,
  • ջերմություն:


Երբեմն կարող է լինել աղիքային արյունահոսություն և ոչ աղիքային ախտանիշների առկայություն. մաշկի, լորձաթաղանթների, հոդերի, աչքերի ախտահարում:

Ախտորոշումը

Ախտորոշումը կատարվում է կլինիկական պատկերի, լաբորատոր, էնդոսկոպիկ, հյուսվածաբանական հետազոտությունների  հիման վրա:

Բուժումը

Թեթև դեպքերում բուժումն ամբուլատոր է: Եթե վիճակը չի կարգավորվում, պետք է բուժումը շարունակել ստացիոնար պայմաններում: Սովորաբար, գաստրոէնտերոլոգի հսկողությամբ անցկացվում է երկարատև համակարգային իմունասուպրեսիվ թերապիա` դինամիկ հսկողությամբ և, սրացման ժամանակ` լրացուցիչ բուժման ընտրությամբ:

Բարդությունները

Հիվանդությունը կարող է ծանր բարդություններ ունենալ, ինչպիսիք են` տոքսիկ մեգակոլոնը, հաստ աղու թափածակումը, պրոֆուզ աղիքային արյունահոսությունը: 10 և ավելի տարի խոցային կոլիտով տառապողների մոտ մեծ է հաստ աղու քաղցկեղով հիվանդանալու վտանգը:

Բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է ճշտորեն կատարել բժշկի նշանակումները, ցուցումները և հնարավորին բացառել ռիսկի գործոնները:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ